Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության ռազմական դոկտրինն ու թվով 28 ծրագիր
![]() Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի առցանց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահները ստորագրել են հրամանագիր Միութենական պետության ինտեգրման մասին, հաստատել են նրա ռազմական դոկտրինը և 28 ինտեգրացիոն ծրագրերը, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում ևս որոշումներ կայացնել այս ուղղությամբ: Միութենական պետության ինտեգրացիոն ծրագրերը սեպտեմբերին հաստատվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, որից հետո դրանք հաստատվել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում։ Այժմ ինտեգրման վերջնական հրամանագիրը ստորագրվել է պետությունների ղեկավարների կողմից։ Միաժամանակ, ծրագրերի իրականացման մանրամասները դեռ չեն բացահայտվել։ «Մենք մտադիր ենք համատեղ դիմակայել միջամտության ցանկացած փորձի,- ասել է Պուտինը ինտեգրացիոն փաստաթղթերը ստորագրելիս:- Ռուսաստանը, իհարկե, կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուս ժողովրդին»: Նաև Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Ռազմական դոկտրինը։ Բելառուսի ղեկավարն ասել է, որ 2 երկրները մտադիր են ուժեղացնել Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը նա անվանել է «անվտանգության հուսալի վահան ոչ միայն մեր երկրների, այլև ողջ հետխորհրդային տարածքի համար»։ «Մենք չենք թաքցնում ապագայում այդ խմբավորումն ուժեղացնելու մեր մտադրությունները»,- հավելել է Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999թ. դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
