«Գլխացավանք դարձած» դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին
![]() Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, այս տարի մեկնարկել է դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը: Ինչպես նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, «երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը»։ «Խնդիրը Երևանի համար շատ դժգոհությունների առիթ էր դարձել: Ծրագիրը, ճիշտ է, կատարվում է Երևան համայնքի կողմից՝ քաղաքապետի հանձնարարությամբ, բայց այն այդքան էլ մեր տիրույթում չէ, որովհետև սա «Վեոլիա Ջուր», ջրօգտագործող ընկերությունների և տնտեսվարողների խնդիրն է, որոնք սեփականատերեր են և իրենց են պատկանում բոլորը՝ թուջե մտոցները, դիտահորերի կափարիչները և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի վրա: «Ծրագրում 900 հատ թուջե կափարիչի վերաձուլում ունենք, 300 հատ դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հատ հին դիտահորի վերատեղադրում և 60 հատ նոր պանելների տեղադրումով փոխարինում: Մենք ասֆալտապատման ծրագրով էլ ունենք դիտահորերի անձրևորսիչների ուղղման աշխատանքներ»,- ասում է Գրիգոր Հարությունյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
