«Տեսնենք՝ ինչով կարող ենք աջակցել Բաքվին Ղարաբաղի վերականգնման հարցում». ԵՄ ներկայացուցիչ
Եվրոմիության և Ադրբեջանի համագործակցությունը կամրապնդվի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն՝ խոսելով Ադրբեջանում ԵՄ-ի կողմից իրականացվող նախագծերի մասին: «Այսօրվա ֆոտոցուցահանդեսում մենք ներկայացնում ենք Ադրբեջանում ԵՄ-ի կատարած աշխատանքի մի փոքր մասը: Ես հավատում եմ, որ ապագայում ես հաջողություն կունենամ նման աշխատանքներում: ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները բազմազան են՝ հիմնված կառավարության և քաղաքացիական հասարակություն միջև առկա կապերի վրա»,- իր խոսքում նշել է նա: Միխալկոն շեշտել է, որ 10 քաղաքներում և մարզերում ստեղծվել են մինչև 50 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ Դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն նաև աջակցում է Ադրբեջանին COVID-19-ի դեմ պայքարում: Նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանին մարդասիրական օգնության համար հատկացվել է 16,9 մլն եվրո (Ադրբեջանին և Հայաստանին՝ համատեղ), որից 9,1 մլն եվրոն բաժին է ընկնում Ադրբեջանին. «Իսկ հակամարտությունից հետո ՄԱԿ-ը հատկացրեց 2,5 մլն եվրո մարդասիրական ականազերծման գործընթացի համար: Ադրբեջանի 10 շրջանները, որոնք անցյալ տարի բախվել են հակամարտության հետևանքների հետ, ստացել են հումանիտար աջակցություն՝ 450.000 եվրոյի չափով»: Նա նշել է, որ մոտ ապագայում ԵՄ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ավելի կամրապնդվի, դրա համար կկիրառվեն տարբեր մեխանիզմներ։ Միխալկոն նաև հայտնլ է, թե իրենց համար ևս հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչով կարող են աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի վերականգման հարցում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24