Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

Աշակերտը կրակոց է արձակել Պերմի դպրոցում

603
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 10:54
Աշակերտը կրակոց է արձակել Պերմի դպրոցում

Պերմի երկրամասի Սարս գյուղում 12-ամյա աշակերտը կրակոց է արձակել դպրոցում. տուժածներ չկան, այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով իրավապահներին: «Աշակերտը դպրոց է գնացել հրազենային զենքով, հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դպրոցում եղել է միայն պահակը»,- նշել է գործակալության զրուցակիցը: Տղային ձերբակալել են, հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ աշակերտը գտնվել է հուզական վիճակում: