Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել». «Անկախ դիտորդ»

302
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 18:54
«Զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել». «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։ Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։
«Ի գիտություն, ընտրողին այս կամ այն կերպ քվեարկելուն հարկադրելը և ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում են Քրեական Օրենսգրքի համապատասխանաբար 154․2 և 154 հոդվածներով»,- գրում է աղբյուրը։

Աղբյուրը`   «Անկախ դիտորդ»