Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կիևում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

1064
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 17:24
Կիևում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

Անհայտ անձը Կիևում կրակ է բացել անցորդների վրա, որի հետևանքով 27-ամյա մի տղամարդ ոտքի շրջանում վնասվածք է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է ТАСС-ը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ տղամարդու կողքին են գտնվել նաև կինն ու երեխան:

Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: