Սոբչակի մասնակցությամբ վթարի զոհերի թիվն ավելացել է
729
Կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ., 18:30
Ինչպես արդեն հայտնի է, ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Կրասնայա Պոլյանայի ճանապարհին մահացու վթարի մասնակից է դարձել: Հոկտեբերի 9-ին նրան տեղափոխող մեքենան, որի ղեկին եղել է այլ վարորդ, հանդիպակաց գոտի դուրս գալուց հետո բախվել է մեկ այլ մեքենայի: Վերջինիս ուղևորներից մեկը՝ 35-ամյա մի կին, տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր, սակայն, վիրավորներից մեկը՝ 29-ամյա կինը ևս մահացել է հիվանդանոցում: Սոբչակը հայտնել է, որ ինքը ևս տուժել է վթարից՝ ստանալով ուղեղի ցնցում և բազմաթիվ տրավմաներ: Նա հոսպիտալացումից հրաժարվել է: Ավելի ուշ Սոբչակը հայտնել է, որ մեքենան իրենը չի, ինչպես նաև՝ վարորդը: «Ես վարորդին չեմ շտապեցրել, հանդիպակաց գոտի դուրս գալը եղել է նրա որոշումը»,- ասել է նա: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00