Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Սպիտակ ծովում խորտակվել է «Ֆավորիտ» զբոսանավը

881
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 20:06
Սպիտակ ծովում խորտակվել է «Ֆավորիտ» զբոսանավը

Սպիտակ ծովում, ափից 5 կմ հեռավորության վրա խորտակվել է «Ֆավորիտ» զբոսանավը: Հայտնի է, որ նավում եղել է 5 մարդ: Առայժմ փրկարարներին հաջողվել է գտնել նրանցից 2-ին, սակայն մեկը մահացել է գերսառեցումից:

Նավաբեկության մասին հայտնել է կին ուղևորներից մեկը, ինչից հետո նրա հետ կապն ընդհատվել է: Մեկ ժամ անց «Ֆավորիտի» փրկարար նավակը հասել է ափ, սակայն նրանում մարդ չի եղել: Փրկարարների աշխատանքը բարդացնում է ուժգին քամին, ինչի պատճառով ալիքների բարձրությունը հասնում է 2 մետրի: