Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Շնորհակալություն՝ ՀՀ-ին ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար»․ Փաշինյանը՝ «Գեոպրոմայնինգին»

312
Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 16:54
«Շնորհակալություն՝ ՀՀ-ին ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար»․ Փաշինյանը՝ «Գեոպրոմայնինգին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին:

Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն՝ ՀՀ-ին ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար»․ Փաշինյանը՝ «Գեոպրոմայնինգին»