«Իշխանափոխությունը Հայաստանում չի բերել իրական փոփոխությունների». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ, անդրադարձել է ՀՀ նախկին և ներկա իշխանությունների գործողություններին: «2018 թվականին Հայաստանում տապալվեց Քոչարյան-Սարգսյան ռազմական հանցագործների ռեժիմը: Մենք որոշակի հույսեր ունեինք, որ ՀՀ նոր կառավարությունը լուրջ մասնակցություն կունենա բանակցություններում: 2018-2019թթ-ը եղել է նախկին շփման գծի ամենահանգիստ ժամանակահատվածը: Սակայն Հայաստանում իշխանափոխությունը չի բերել իրական փոփոխությունների»,- ասել է Ադրբեջանի նախագահը: «ՀՀ կառավարությունը հանդես եկավ սադրիչ մի շարք գործողություններով և հայտարարություններով, ինչպիսին է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Այն ժամանակվա պաշտպանության նախարարաը բացահայտ կերպով սպառնաց Ադրբեջանին՝ նոր ագրեսիայով և օկուպացիայով: Առաջ քաշելով անընդունելի և անհիմն «յոթ պայմանները», Հայաստանը պահանջեց փոխել բանակցությունների ձևաչափը, ամեն ինչ սկսել զրոյից: Ձևաչափի փոփոխության փորձը տհաճ անակնկալ եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- ասել է Ալիևը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24