Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանությաուն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։ Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը՝ միջին ծանր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
7913:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
14111:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
9710:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
15309:54«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ
147Երեկ, 21:18Թենեսիում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել
379Երեկ, 12:06