Մահափորձ՝ Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել
![]() Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական՝ Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա: Արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վարորդը, ով ծայրահեղ վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Շեֆիրը չի տուժել: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության մամլո-ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ մոտ ժամը 10-ին: Նշվում է, որ մեքենայի ուղղությամբ արձակվել է 10 փամփուշտ: Երկրի ՆԳՆ հետաքննություն է սկսել՝ հանցագործներին հայտնաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Զելենսկին, խոստացել է «հզոր հակահարված» հասցնել: «Սա մահափորձ է համարվում: Թե ով է կանգնած այս ամենի հետևում և ինչ ուժեր են՝ ներքին թե արտաքին՝ դեռ չգիտեմ: Նրանց ուժեր չեմ համարում, քանի որ անտառից՝ ընկերոջս մեքենային կրակելու միջոցով ինձ «բարև» ուղարկելը՝ թուլություն է: Իսկ ահա պատասխանն ուժեղ է լինելու»- ասել է Զելենսկին: Շեֆիրը՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ընկերն է: Հայտնի է, որ նա է զբաղվում Ուկրաինայի նախագահի ամենօրյա օրակարգով: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
