Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով. «Փաստ»
![]() Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: «Փաստ» թերթը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե առաջին երկու ամսվա (հուլիս-օգոստոս) ընթացքում քաղաքացիների կողմից բջջային հավելվածի միջոցով արձանագրված քանի խախտման մասին է հաղորդում տրվել ոստիկանությանը, և դրանցից քանիսի վերաբերյալ է կազմվել վարչական իրավախախտման մասին որոշում: Նպատակն էր՝ հասկանալ, թե որքանով է մեր հանրության մեջ տարածում գտել նոր օրենքը: Ոստիկանությունից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ բջջային հավելվածից օգտվելու համար համակարգում գրանցված է եղել 96 անձ, ուղարկվել է 139 նյութ, որոնցից 33-ը համարվել է պիտանի՝ իրավախախտում արձանագրելու համար, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 8 որոշում: Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ թվերի և ընդհանուր «թվաբանության» մեջ ինչ քանակի մասին է խոսքը, խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե նույն՝ հուլիս-օգոստոս ամիսներին ՃԵԿ խախտման վերաբերյալ ընդհանուր առմամբ քանի որոշում է կայացվել ոստիկանության կողմից: «Նույն ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների կողմից կայացվել է 51 453, իսկ տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված խախտումներով՝ 348 245 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (ընդհանուր՝ 399 698)»,- նշված է ոստիկանության պաշտոնական պատասխանում: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
