Փակ կլինեն Հրապարակ մտնող փողոցները
![]() Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։ Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։ Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։ Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։ Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում։ Ժամը 14։00-ից 15։00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողողների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ժամը 14։30-ից 15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00-ից 15։00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։ Ժամը 14։00-ից 15։00-ն Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00-ից 15։00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: |

«Բողոքներ կան, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13502.12.2025, 11:12
«Առաջարկվում է ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը». Գևորգ Պապոյան
15702.12.2025, 10:42
Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
15128.11.2025, 12:26
«Տրանսպորտի խնդիրը, մեղմ ասած, լացելու աստիճանի է հասել»․ Սամվել Հայրապետյան
18521.11.2025, 14:54
«Կաթվածահար է Պռոշյանից մինչև Երևան հատվածը․ պարեկներ չկան»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
17818.11.2025, 13:30
Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով
23213.11.2025, 23:18
