Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մինչև օրս անշարժ գույքի կադաստրի համակարգում ընդգրկված չեն քարանձավները. ահազանգ

506
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 00:30
Մինչև օրս անշարժ գույքի կադաստրի համակարգում ընդգրկված չեն քարանձավները. ահազանգ

Հայաստանի Անձավագիտական Կենտրոն ՀԿ-ն ահազանգում է.
Քարանձավները մեր երկրի կարևոր բնական և մշակութային ժառանգության մասն են հանդիսանում։ Սակայն ազգային հարստության բաղկացուցիչ մաս հանդիսացող այս օբյեկտների անարդյունավետ կառավարումը (պահպանությունը և օգտագործումը) անգամ վտանգում է դրանց գոյությունը։ Ոլորտի կառավարման ոլորտում հինախնդիրներից առավել կարևորներն են հանդիսանում․
*Քարանձավների հաշվառումը և կադաստրային համակարգի ստեղծումը։
*Քարանձավները ոչ միայն մեր երկրի բնական և մշակութային ժառանգության մասն են, այլև հանդիսանում են անշարժ գույք և պետք է սահմանված կարգով գրանցվեն անշարժ գույքի պետական կադաստրային համակարգում։ Դրանք պետական սեփականություն են հանդիսանում և ազգային հարստության մաս են կազմում։ Աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ բացակայում են ստորգետնյա դատարկությունների (այդ թվում նաև՝ քարանձավների) հաշվառման և գրանցման համակարգերը։ Նման երկրներից է Հայաստանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կառավարման մարմիններում պրոֆեսիոնալ քարանձավագետներ չկան, Հայաստանի անձավագիտական կենտրոնը 2018 թ․ սեպտեմբերին Կադաստրի պետական կոմիտե էր ներկայացրել «Ստորգետնյա տարածությունների կադաստրի վարման կարգի մասին» նախագիծ, այն քննարկելու և Հանրապետությունում ներդնելու նպատակով։ Սակայն մեկանգամյա քննարկումից հետո նախագծի հետ աշխատանքները չշարունակվեցին։ Դրա հետևանքով մինչև օրս անշարժ գույքի կադաստրի համակարգում ընդգրկված չեն ստորգետնյա տարածությունները (քարանձավները)։
Հարգանքով՝
@Կ