«Հայաստանում թափառող, անտեր շների համար ապագա կա». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում թափառող, անտեր շների համար ապագա կա: Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքել են, որ քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում, լցված, ժամանակին չդատարկվող աղբարկղերի շուրջը խմբվում են թափառող, անտեր շները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար։ Թափառող շների մեծ մասը սոված են, դրանք, բացի մարդկանց վրա հարձակվելուց, հաճախ հարձակվում են նաև տնային կենդանիների վրա: Շները շարժվում են խմբերով, այդ խմբերից պաշտպանելը դժվար է: Սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների մեծ մասը սոցիալապես անապահով են, նրանք չեն կարող թափառող շներին կերակրել, դրանց կուշտ պահել, որ չագրեսիվանան, մարդկանց և կենդանիների վրա չհարձակվեն։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
