Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
549
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 01:06
![]() Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
