Համարանիշեր գողացած ու շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է
![]() Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշեր գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում։ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակեցին հետախուզական միջոցառումները 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք տվեց հուլիսի 23-ին։ Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հունիսի լույս 10-ի գիշերը նա գողացել էր Աբովյան քաղաքի տարբեր մասերում կայանված «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների համարանիշերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 500, 150 և 400 հազար դրամ արժեքով, հետո տերերից շորթմամբ հափշտակել էր ընդհանուր 250 հազար դրամ։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ |

«Բողոքներ կան, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13502.12.2025, 11:12
«Առաջարկվում է ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը». Գևորգ Պապոյան
15702.12.2025, 10:42
Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
15128.11.2025, 12:26
«Տրանսպորտի խնդիրը, մեղմ ասած, լացելու աստիճանի է հասել»․ Սամվել Հայրապետյան
18521.11.2025, 14:54
«Կաթվածահար է Պռոշյանից մինչև Երևան հատվածը․ պարեկներ չկան»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
17818.11.2025, 13:30
Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով
23213.11.2025, 23:18
