Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմաբազային
617
Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 12:42
![]() Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող ռազմաբազայի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակվող դյուրավառ նյութերի՝ մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաբազային, որն ահաբեկչական գործունեության համար ենթակառուցվածքներ ու միջոցներ է ներառում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ բազան գտնվել է Գազայում քաղաքացիական օբյեկտներից, այդ թվում՝ դպրոցից ոչ հեռու: «Մենք կշարունակենք արձագանքել Գազայի կողմից ահաբեկչության ցանկացած փորձի»,- նշել են իսրայելցի զինվորականները: Իսրայելական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին, որ 3 հրդեհ է մարվել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Էշկոլ շրջանում: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
