«Լճում ծաղկման գործընթացը դադարել է». Սասուն Միրոյան
![]() «Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի արբանյակային պատկերը 05.07.2021թ. դրությամբ: Եթե համեմատենք 25.06.2021թ. կատարված արբանյակային լուսանկարի հետ, ակնհայտ կերևա, որ լճում ծաղկման գործընթացը դադարել է (ինչը նաև փաստում են գրեթե ամեն օր լողացող քաղաքացիներից շատերը): Սակայն ծաղկման գործընթացը կարող է ունենալ նաև երկրորդ փուլ, քանի որ ծաղկման ակտիվ շրջանը համարվում է հուլիս-օգոստոս ամիսները: Հաշվի առնելով, որ գոյություն ունի լճի ծաղկման 4 աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծաղկման վիճակ, կարելի է արձանագրել, որ այս տարի դեռևս բավականին թույլ է ընթանում ծաղկման պրոցեսը: Սևանա լճի մակարդակը 06.07.2021թ. դրությամբ կազմում է 1900.77մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 5սմ-ով: «Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 06.07.2021թ. ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 125 մլն խմ ջուր։ 06.07.2021թ. դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 90 մլն խմ»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
