Գորշ արջերը՝ Վայոց ձորի մարզում
![]() Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները շարունակում են վայրի բնության հետաքրքիր և կենդանի կադրեր ֆիքսել։ Այս անգամ անտառապահի տեսախցիկի առջև են հայտնվել գորշ արջերը, որոնց ազատությունը շատ բարձր է գնահատվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Նշենք, որ գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»՝ VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Կադրերը ֆիքսվել են Վայոց ձորի մարզում․ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ձգվում է Արարատից մինչև Վայոց ձոր։ Ամբողջ տարածքում FPWC կողմից կառավարվող CWR-ի անտառապահներն իրականացնում են մասնավոր կերպով մշտական և աչալուրջ պահպանություն՝ թույլ չտալով որսագողություն, անտառհատումներ և բնության նկատմամբ այլ հանցագործություններ։ Ընդգծենք նաև, որ բազմաթիվ երկրներ զրկված են վայրի բնության մեջ նման բազմատեսակ կենդանական և բուսական աշխարհ ունենալու հնարավորությունից, իսկ Հայաստանն այս առումով յուրահատուկ է, ուստի պետք է արվի ամեն հնարավորն այս բազմազանության պահպանության ուղղությամբ։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
