«Պարալիզացված է նաև Կոմիտասը». Էրիկ Անթառանյան
![]() Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մյասնիկյան պողոտայի անոռուգլուխ ու անորակ կարկատանային վերանորոգման աշխատանքների պատճառով կիսափակ կազմակերպված երթևեկության պարագայում բեռնատարների «տունդարձի» (դեպի Վրաստան) ճանապարհը ստիպված անցնում է Ազատության պողոտայով։ Պարալիզացված է նաև Կոմիտասը և այլ վերև բարձրացողները։ Ավելի ոչ կենտրոնական պողոտաների ասֆալտապատման աշխատանքների պատճառով այս կամ այն փողոցի փակումն ավելի փնթի ձևով է արվում։ Օրինակ՝ եթե Ծաղկի փողոց մտար, լիքը շրջանցիկներ կան թե՛ դեպի Աճառյան, և թե՛ դեպի Մալյան, բայց չէ, պիտի հենց էդ շրջանցիկի դեմից ինքնագլուխ փակեն ու ժամերով պեռերիվ անեն։ Փողոցի երթևեկությունը փակելու բացառիկ իրավունքի մասին հարցումով ՃՈ-Քաղաքապետարան Պինգ պոնգից հոգնեցի։ Տղե՛րք, իմ ընկերներ ջան, հասկանում եմ, որ արդեն Ձեր ոտներին չի, «Հեսա Պարեկ ա դառնալու», բայց էս քաղաքը որբի գլուխ չի՝ ոնց ուզենք սափրենք, եկեք հին սերն ու հարգանքը վերադարձնենք։ Գործ արեք»։ |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
