Երևանում որոշ ժամանակով կդադարեցվի համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը
593
Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 21:12
![]() Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Նշված երթուղիների սպասարկումը կդադարեցվի նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ են լինելու։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մարտի 17-ին հայտնեց, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
