Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեև Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել՝ ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։ Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ և միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Կարծում է, որ ինքն առնվազն պահպանելու է իր մանդատային ստատուս քվոն, եթե ոչ՝ բարելավելու։ Իսկ համաձայնության գալով Փաշինյանի հետ՝ տնտեսական և հարկային համաներման տակ կընկնի, իրենց դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն։ Բացի այդ, կարծում է, որ ինչքան էլ հաջողվի «պոկել» «Իմ քայլից»՝ 20, 30, 40 մանդատ, արդեն կարելի է հաջողություն համարել, այս 88-ի դիմաց։ Սակայն նա չի պատրաստվում առաջին քայլն անել՝ Հայրենիքի փրկության շարժումը կազմաքանդելու ճանապարհին, ուստի սպասում է, որ շարժման լիդերներն էլ հասկանան, որ փողոցով չեն կարողանա իրավիճակ փոխել։ Ի դեպ, շարժումը Բաղրամյան փողոց տեղափոխելուց հետո, մեր տեղեկություններով, Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից՝ թիմը մասնակցում է, բայց ինքը չի աջակցում հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36