Ռումբի մասին ահազանգի պատճառով Թաջ Մահալից տարհանել են զբոսաշրջիկներին
![]() Հնդկաստանի Ագրա քաղաքի ոստիկանությունը տարհանել է Թաջ Մահալի այցելուներին՝ տարածքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո: «2021 թվականի մարտի 4-ին տեղեկություն է ստացվել, որ Թաջ Մահալի կողքին ռումբ է տեղադրված, որը որոշ ժամանակ անց կպայթի»,- Twitter-ում հայտնել է Ագրայի ոստիկանության ներկայացուցիչը: Որպես նախազգուշական միջոց՝ պատմական հուշարձանի ներսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներն անմիջապես տարհանվել են, իսկ մուտքն ու ելքը փակվել է։ Ինչպես նշում Է Zee news հեռուստաալիքը, նախնական տվյալներով՝ պայթյունի սպառնալիքով զանգն ստացվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ֆերոզաբադ քաղաքից, այժմ փորձում են գտնել զանգահարողին: Ավելի ուշ Ագրայի գլխավոր տեսուչը India TV հեռուստաալիքին հայտնել է, որ իշխանությունները Թաջ Մահալում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել: «Այսօր առավոտյան անհայտ անձը զանգահարել է 112 ծառայություն և հայտնել, որ Թաջ Մահալում ռումբի պայթյուն կլինի։ Անմիջապես՝ կանոնների համաձայն, մեր սակրավորն ու մյուս բրիգադներն իրականացրել են տարածքի մանրակրկիտ խուզարկություն։ Առայժմ նման օբյեկտի հայտնաբերման մասին ոչ մի տեղեկություն չի տրամադրվել»,- ասել է Ագրայի գլխավոր տեսուչ Սաթիշ Գանեշը։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
