Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

1007
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 22:10
Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել:

Մահացածը Մահմուդ Բախտիյար օղլուն է՝ ծնված 1988 թվականին: Նշվում է, որ նախնական տվյալներով՝ նա գնացել էր այդ տարածք մետաղյա ջարդոններ հավաքելու, որտեղ էլ պայթել է ականի վրա: Նրա մարմինը դեռ գտնվում է ականապատված տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ի դրությամբ Արցախում ականի պայթյունից զոհվել է 14 ադրբեջանցի զինծառայող, 60-ը՝ վիրավորվել: