«Ասում եմ՝ թարսի պես չեն էլ վաճառվում». Հայկ Մարության
1677
Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 17:00
![]() Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը նիստի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի փողոցներում վաճառքի համար կայանած մեքենաների խնդրին. «Հենց մեկը Բաղրամյան պողոտայում: Մի՞թե չի կարելի զգուշացնել անհատ ձեռներեցին կամ տնտեսվարողին, որ քաղաքը մեքենայի վաճառքի տեղ չի ու տանեն էնտեղ, որտեղ կարելի է վաճառել կամ վարձով տալ: Ամբողջ պողոտայի կենտրոնական մասում օրերով, շաբաթներով, տարիներով այդպիսի մեքենաներ են կայանած»: «Ասում եմ՝ թարսի պես չեն էլ վաճառվում, վաճառվեն, պրծնեն, գնան»,- կատակեց քաղաքապետը: «Օրենսդրության հետ կապված խնդիր է, օրենսդրական փաթեթն ամբողջությամբ արդեն պատրաստ է»,- նշեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
