«Ե՛վ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու». Գևորգ Գալստյան
![]() «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն պահին, երբ կրեմլյան չեկիստոկրատիան կործանվեց՝ հայաստանյան չեկիստական գործակալական կազմը՝ զրկվելով կարգադրիչ կենտրոնից, գլուխը կորցնելու է: Ռուսաստանի ազդեցությունը, բացի տարածաշրջանային, նաև այդ համատեքստում է նահանջելու Հայաստանից, քանի որ վերջինիս կողմից ենիչերացված կլանը, չունենալով քաղաքական ակտիվություն ցուցաբերելու անձնական, գաղափարական, ազգային մոտիվացիաներ, այդ պահին փորձելու է Հայաստանից պոկել ինչ կարող է և փախուստի դիմել: Այդ գործակալական կլանի ներկայացուցիչներ են հանդիսանում ուժային կառույցներից մինչև ընդդիմադիր կոչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն. առանց չափազանցնելու՝ կառավարման համակարգի նախկին և ներկա կազմերի հիսուն տոկոսից ավելին: Այո՛, նման սցենարի հավանականությունը շատ մեծ է: Այս ամենն իր մեջ ներառում է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին մարտահրավերներ, վտանգներ: Այդ իսկ պատճառով գոյութենական անհրաժեշտություն է առաջանում ազգային քաղաքական համախմբման: Կավատի հոգեբանությամբ գործակալները, ովքեր այս տարիների ընթացքում ներծծվել են կառավարման համակարգի մեջ, բնականաբար, մտածելու են իրենց կաշվի մասին՝ թքած ունենալով ազգի և պետականության փրկության վրա: Այնպես որ, ստեղծվելու է մի իրավիճակ, որի պայմաններում և՛ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու: Իրադարձությունների ընթացքն ապրելու, պետություն վերածնելու հունով զարգացնելու հնարավորությունը միայն բացառիկ ազգային հավաքականություն և իմաստություն դրսևորելու դեպքում է ընձռնվելու»: |
Փետրվարի 25-ի հանրահավաքների մասնակիցների թիվը․ ԻՔՄ (լուսանկար, տեսանյութ)
10802:25«Այդ ժամանակ այլևս սևեր ու սպիտակներ չեն լինի, բայց վախենում եմ այդ աղետալի օրվանից»․ Ն․ Հոխիկյան
11902:05«Դրանով ոչ միայն ձեր «չսիրած» գեներալներին եք վնասում, այլ նաև ՀՀ ամբողջ զինված ուժերին»․ Է․ Մարուքյան
11601:55«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար»․ ամերիկացի գեներալ
26801:10Բաղրամյան պողոտան այս պահին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15200:45«30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից»․ Ալեն Սիմոնյան
178Երեկ, 23:45