«Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը». Լ. Քոչարյանի պարզաբանումը՝ աղմկահարույց գրառման մասին
Այսօր Ռեգինա Պրազյան անունով ֆեյսբուքյան օգտատերը մի աղմկահարույց գրառում էր կատարել, որը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում: «Florence ռեստորանային համալիրում Լևոն Քոչարյանը և Սիրուշոն թևերները տնկած պարում են հենց այս պահին։ Նրանց հետ են նաև լոճված բերանով մեկը մյուսին չզիջող մի շարք մշակույթի ներկայացուցիչներ, որոնք մեղադրում էին վարչապետին ամեն ինչում»,- գրել է օգտատերը: Թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Լևոն Քոչարյանը. «Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել: Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18