Փոփոխություններ են առաջարկվում տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում
![]() ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց տրանպորտային միջոցների պարտադիր տեխնիկակակն զննության կարգում առաջարկվող փոփոխությունները: «Առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխզննության կտրոնի փոխարեն: Սա հնարավորություն կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»,- ասաց նա: Նախագծով առաջարկվում է փոխել նաև տեխզննության անցկացման պարբերականությունը. «Առաջարկվում է առաջին տեխզննությունն անցկացնել թողարկման չորրորդ տարում, թողարկման մինչև10 տարին տեխզննություն կիրականացվի երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր մեքենաների համար՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննությունը կանցնեն՝ մինչև 10 տարեկանները տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին հայտնեց, որ վարորդներն այլևս պարտավորություն չեն ունենա մեքենաների վրա փակցնել տեխզննման կտրոննները. «Չի լինի նաև դրանց համար կատարվող վճարումները՝ պետտուրքը: Պահանջը կլինի այն, որ տրանսպորտային միջոցը պետք է անցած լինի տեխզննություն, որից հետո նա իրավունք կունենա շահագործելու»,- ասաց պատգամավորը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
