Օրենքի նոր փոփոխություններ՝ գազաբալոնով աշխատող տրանսպորտային միջոցների համար
![]() Խորհրդարանում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային միջոցների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը: Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ հայտնեց, որ թեպետ այս նախագծով որոշակի անհարմարություն է պատճառվում վարորդներին, բայց դա արվում է նրանց կյանքի և առողջության անվտանգության համար: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
