Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ըստ Լենա Նազարյանի՝ տարածաշրջանային խաղաղության խոչընդոտը մենք ենք եղել». Արսեն Հակոբյան

539
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 19:40
«Ըստ Լենա Նազարյանի՝ տարածաշրջանային խաղաղության խոչընդոտը մենք ենք եղել». Արսեն Հակոբյան

Ազգագրագետ Արսեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չէ: Խնդիրը այն քաղաքական ուղեգիծ ու գաղափարախոսություն դարձնելու իշխող ուժի ջանքերն են: Հետևելով Լենա Նազարյանի քաղաքական տրամաբանությանը՝ ստացվում է, որ տարածաշրջանային խաղաղության խոչընդոտ մենք ենք եղել ու հետայսու ռեգիոնը «մարդակային դեմք» կունենա: Եթե ԱԺ փոխխոսնակի պատմաքաղաքական գիտելիքները չեն ներում իմանալու, որ ռեգիոնում ոչ այնքան հեռավոր անցյալում կատարվել են մարդկության դեմ ուղղված ծանր ու անպատիժ հանցագործություններ, ապա բացառիկ քաղաքական կուրությամբ պետք է տառապել՝ չտեսնելու համար, որ իրենց կառավարման օրոք սեփական քաղաքացիներն ու հայրենակիցները դարձել են փախստական՝ լքելով իրենց տներն ու բնակավայրերը...»: