ՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի
![]() «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն առաջարկեց ՃՈ ճանապարհապարեկային ոստիկանների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը հեռաձգել մինչև 2022թ. հուլիսի 1-ը: «Մինչ այդ, տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասով օրենքով քննության ենթակա գործերով»,- ասաց նա: «Եթե ՃՈ տեսուչը բալ չի կարողանում կիրառել, կարելի է ասել, որ 20-30 տոկոսով է սա իր արդյունավետությունը դեռևս ցույց տալիս»,- արձագանքեց իմքայլական Արմեն Խաչատրյանը: «Պարեկային ոստիկանության մասով գործառույթների ուժի մեջ մտնելուց հետո, այո՛, կիրառման պտուղները երևի տեսանելի կլինեն»,- շարունակեց հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը: Նախագիծն ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
