Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինդոնեզիայում երկրաշարժն ավերել է հիվանդանոցը

4155
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 11:15
Ինդոնեզիայում երկրաշարժն ավերել է հիվանդանոցը

Ինդոնեզիայում երկրաշարժն ավերել է հիվանդանոցը, հայտնում է France24-ը՝ հղում անելով փրկարարական ծառայությանը։
Փլատակների տակ են մնացել բժիշկներն ու հիվանդները, ընդհանուր՝ 10 մարդ։ Փրկարարական գործողություն է ընթանում:
Նախօրեին երկրում տեղի է ունեցել 5,7 և 6,2 մագնիտուդով 2 հզոր երկրաշարժ: 2-րդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Մամուջու քաղաքից ոչ հեռու։ Վերջին տվյալներով՝ այնտեղ 26 մարդ Է զոհվել, մի քանի 100-ը՝ վիրավորվել։
Ինդոնեզիայի օդերևութաբանության և երկրաֆիզիկայի գործակալության ղեկավար Դվիկորիտա Կարնավատին հայտնել է, որ գրանցվել է առնվազն 26 հետցնցում: Նա նախազգուշացրել է, որ ևս 1 ավելի հզոր երկրաշարժի դեպքում ցունամիի վտանգ կա։