Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե նա անդրադառնա էլ այդ մեղադրանքին, ապա դա կլինի իր սիրած «կրուտիտների» միջոցով». Սարո Սարոյան

684
Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 04:15
«Եթե նա անդրադառնա էլ այդ մեղադրանքին, ապա դա կլինի իր սիրած «կրուտիտների» միջոցով». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Վերջինս խոստացավ անդրադառնալ հանրության կողմից հնչեցվող բոլոր մեղադրանքներին: Իմ ու շատերի ներկայացրած հիմնական մեղադրանքը ներկա կառավարությանը եղել է ապաշնորհ պետական կառավարումը՝ իրականություն դարձած վարչապետի ու նրա պաշտոնյաների տգիտության հետևանքով: Սպասելու եմ վարչապետի անդրադարձին, չնայած պոպուլիստից նման բան սպասելն, իհարկե, անիմաստ է: Եթե նա անդրադառնա էլ այդ մեղադրանքին, ապա դա կլինի իր սիրած «կրուտիտների» միջոցով ու մեղքի այլ հասցեատերերի շրջանակի վկայակոչմամբ: Դա ենք տեսել վերջին տարիներին. հավը երկաթե ձվեր չի կարող ածել: Ու որպեսզի տգիտության հետևանքով ապաշնորհ պետական կառավարման մեղադրանքը վերացական չհնչի, ապա գործող վարչապետը թող պատասխանի այն հարցին, թե իր այս ուղերձում, երբ նշում է նախկին ղեկավար պաշտոնյաների դղյակներ կառուցելու, կղզիներ գնելու, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելու, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելու մասին, ապա վերջիններիս անպատիժ մնալն արդյո՞ք իր ու ներկայիս կառավարության ապաշնորհ կառավարման, իսկ այդ մեղադրանքներն ապացուցել չկարողանալը՝ իրենց տգիտության հետանքները չեն: Արդյո՞ք նույն իմ մեղադրանքի առարկայական դրսևորումը չէ, երբ 100 տոկոսով տապալված կրթության նախարարին նա նշանակում է երկրի ղեկավարի գլխավոր խորհրդական: Քանի դեռ կոնկրետ իմ այս մեղադրանքին վարչապետը չի պատասխանել, ես իրավունք եմ ինձ վերապահում հարկ եղած դեպքում շեշտել ներկա կառավարողների տգետ ու ապաշնորհ կառավարիչներ լինելու մասին:
Հիմա դիմում եմ ներկա կառավարողներին՝ ա՛յ ունիվերսալ տգետնե՛ր, դուք եք նշում, որ պատերազմի օրերին առանձին անձինք ու շրջանակներ զբաղված էին խուճապ տարածելով, հողերը ծախված լինելու քարոզով, ինչո՞ւ մինչ հիմա այդ մարդիկ պատժված չեն, այ հավե՛ր»: