Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«2016-ին գնացիք ու խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր». Նիկոլ Փաշինյան

1762
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 11:35
«2016-ին գնացիք ու խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր». Նիկոլ Փաշինյան

«Մենք վատ հարաբերություններ էինք կառուցել Ռուսաստանի հետ, դուք՝ լավ: Եթե էդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից»,- այսօրվա տեսաուղերձում հարց հնչեցրեց վարչապետը:

«Այդ ի՞նչպես եղավ, որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր: Այսինքն՝ ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այդ իրավունքը»,- նկատեց Փաշինյանը:

«Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել»,- հավելեց նա: