Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը
![]() Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել. «Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկանները, ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։ Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ՝անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։ Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երևանի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Բազմակողմանի ինստիտուտ-Հայաստան Հանրային լրագրության ակումբ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ»: |
Հայտնաբերված զինծառայողներից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել
4610:40«Ես չեմ կարա դավաճանեմ իմ ախպոր արյունը». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
4909:55ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
7909:10Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
8608:35«ԱԱԾ-ից երկու հոգի ԵՊՀ հատուկ բաժնի միջոցով դուրս եկան ինձ վրա». Դանիել Իոաննիսյան
23403:05«2018-ի մայիսից հետո ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում էր անկայունություն մտցնել Արցախում». Տիգրան Աբրահամյան
24102:15