Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը՝ գյուղ հանձնելու քննարկումների վերաբերյալ

376
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 20:30
Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը՝ գյուղ հանձնելու քննարկումների վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել․ «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետևյալ պարզաբանումները․
▶️Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,
▶️մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,
▶️մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,
▶️Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,
▶️Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»։