Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե ասածներիս վրա կասկածող կա, թող ձայնագրությունները հրապարակեն». Էդմոն Մարուքյան

222
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 12:45
«Եթե ասածներիս վրա կասկածող կա, թող ձայնագրությունները հրապարակեն». Էդմոն Մարուքյան

«Կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, Փաշինյանը դա չի արել: Ինչո՞ւ, չգիտեմ, հազար ու մի պատճառ են ասում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հայտնեց, որ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ո՞րն է իր պլանը պատերազմը դադարեցնելու հարցում. «Հարցրի՝ պլանը ո՞րն է: Ինքն ուզում էր պատասխանել, ասացի՝ մի րոպե, պարո՛ն վարչապետ, ռացիոնալ պլան ասեք, որովհետև ես գիտեի, որ ինքն իռացիոնալ բան է ասելու, իրեն լավ ճանաչում եմ: Ասաց՝ է՜, ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել ա Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ինքն իր հայտարարություններում երբևէ չի հերքել մեր հայտարարությունները: Ինքը չէր եկել լուծումներ առաջարկելու համար, ինքը եկել էր ինֆորմացիա տալու համար, մենք էլ իրեն ասել ենք՝ ինչ ա պետք անել, գնացել ա: Եթե մեկը կասկածում ա իմ ասածների վրա, թող ձայնագրությունները հրապարակեն և՛ Անվտանգության խորհրդի նիստի, և՛ էն մյուսների: Կա մեկ մեղավոր, նրա անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասաց Մարուքյանը: