Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող քաղաքը...». վարչապետ

252
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 14:04
«Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող քաղաքը...». վարչապետ

«Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր զինվորները, սպաները, բայց ցավոք, այդ շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի: Այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիսներ է տալիս՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով քրգործ է հարուցված ԱԱԾ-ում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ բանակը անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է... Իմ տիկնոջն է թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն Բադեն-Բադենի սանատորի ա է՞ր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ էնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության օրինակ...»,- հավելեց Փաշինյանը: