«Թուրքիայի արձագանքով Հայաստանին շանտաժ ա արել ճանաչման հարցում». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հարցազրույցներից մեկում ակնարկում ա, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչված չլինելն (այդ թվում՝ Հայաստանի կողմից) էական գործոն ա եղել իրավիճակի ներկայիս զարգացումների համար։ Անհնար ա չհամաձայնել էդ մտքի հետ։ Ես էլ, մենք էլ ենք դա բազմիցս նշել, որ մի օր կգա, երբ ամենակոշտ ձևով էդ փաստը դեմներս են դնելու։ Էդ հարցում ՌԴ նախագահն անկեղծ ա։ Բայց անկեղծ չի այլ հարցում։ Երբ Հայաստանի կողմից ճանաչելու մասին հարց ա բարձրացվել, ո՞վ ա ասել, որ Թուրքիայի խիստ բացասական ու ագրեսիվ արձագանքի դեպքում իրենք ոչ մի բանով չեն կարող օգնել։ Ըստ էության՝ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, Թուրքիայի արձագանքով Հայաստանին շանտաժ ա արել ճանաչման հարցում։ Սա կարող եք հարցնել Հայաստանի անունից բոլոր բանակցողներին կամ բանակցությունների բովանդակությանը ծանոթ գործիչներին։ Այլ հարց ա, որ հիմա ՌԴ նախագահը կարող էր ասել, որ եթե պատերազմից էիք վախենում, էն ա՝ պատերազմը, գոյության համար պայքարն արդեն ընթացքի մեջ ա ու հենց Թուրքիայի ներգրավմամբ, բա հիմա ի՞նչն էր խանգարում։ Բայց նա հենց դա չի ասում, այլ ուրիշ բան։ ՌԴ նախագահը նաև այլ հարցում ա նույնչափ ոչ հետևողական։ Երբ իր տնօրինության տակ գնտվող միջոցներով ցուցադրում էր հայտնի հայտարարության ստորագրման պահը, կադրերից մեկում լսվում են նրա խոսքերը․ «Փաստաթղթերին ծանոթանալու կարիք չկա, դրանք ե՛ս եմ գրել»։ Որոշ ժամանակ անց, պահի հրամայականից ելնելով, նա պնդում ա, որ փաստաթուղթը Փաշինյանն ու Ալիևն են կազմել, իսկ իր դերը միայն միջնորդական ա եղել։ Իհարկե, կարելի ա հեշտությամբ բացատրել, որ երկու պնդումներն էլ կարող են միաժամանակ տեղի ունենալ։ Բայց դա էն դեպքում չէ, երբ խոսքը գնում ա քաղաքականության մեջ Պուտինի նման փորձված գործչի մասին, ով հստակ պատկերացում ունի, թե ոչ տեղին ասված մի բառը ոնց կարող ա փոխել վերաբերմունքն ամբողջ գործընթացի ու դրա դերակատաների նկատմամբ։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ գոնե հիմա Հայաստանը պարտավոր ա ճանաչել ԱՀ ժողովրդի անկախ լինելու իրավունքը»։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24