Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դուք ո՞ր օրվա համար եք». Կարինե Հարությունյան

395
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 20:25
«Դուք ո՞ր օրվա համար եք». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ քայլի 88 պատգամավորները, ԲՀԿ-ն ու Լուսավորը որտե՞ղ են: Նրանք հիմա 24 ժամ պիտի աշխատեին: Պատգամավորի աշխատանքը հո միայն կոճակ սեղմելն ու փող ստանալը չէ, դուք ո՞ր օրվա համար եք, որ էս դժբախտության ժամանակ ժողովրդին չօգնեք:
Նիկոլ, Ջեմմա Անանյանին չէիր հավանում, Ջեմման 1988-ին Իջևանի պոստում Ադրբեջանից մազապուրծ հայերին էր ընդունում, հետները զրուցում, տեղավորում, ամեն մեկի հարցերը հոգում, դու ի՞նչ բանի ես հիմա: Կինդ ի՞նչ բանի է, ռազմական քմահաճույքների ժամանակն անցա՞վ, էլ անելու բան չկա՞: Ղարաբաղը թուրքերը մաս-մաս են անում, տեր կանգնող չկա, էս երկիրը ձեռքից գնում է, արկածախնդրությանդ հետևանքներին ո՞վ է տեր կանգնելու, կարո՞ղ է Հայաստանից մենակ Երևանը թողնեք»: