Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայերի՝ 400 մեքենայից բաղկացած շարասյունը Սթոքհոլմում մեծ խցանումներ է առաջացրել

1243
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 20:15
Հայերի՝ 400 մեքենայից բաղկացած շարասյունը Սթոքհոլմում մեծ խցանումներ է առաջացրել

Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում այսօր հայերը ավտոերթ են իրականացրել՝ հաջակցություն Արցախի: Այս մասին հայտնում է ռուսական «НТВ» հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 400 մեքենայից բաղկացած շարասյունը խցանումներ է առաջացրել Սթոքհոլմի հյուսիսն ու հարավն իրար կապող միակ մայրուղում:

Այս կերպ շվեդահայերը փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա: