Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ղարաբաղի հարցում հեշտ լուծումներ չկան». Պուտին

1139
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 18:30
«Ղարաբաղի հարցում հեշտ լուծումներ չկան». Պուտին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող պարզ լինել, քանի որ կողմերից յուրաքանչյուրն այս հարցում ունի «իր ճշմարտությունը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ կապիտալ ներդրումային հիմնադրամի համաժողովին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։

«Ինչպե՞ս կամ որտե՞ղ է երկարաժամկետ կարգավորումը: Նրանում, որ երկու կողմերն էլ կարողանան շահերի հավասարակշռություն գտնել։ Ե՛վ ադրբեջանական ժողովորդին և՛ հայ ժողովրդին մենք վերաբերվում ենք անխախտ հարգանքով», - ասել է նա:

Ըստ ՌԴ նախագահի՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: