Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Կենդանի «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են»․ Անդրանիկ Քոչարյան

782
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 12:25
«Կենդանի «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են»․ Անդրանիկ Քոչարյան

Ինձ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարներ»-ը։ Այսօր էլ գիտեք, որ մեկ «Բայրաքթար» մեր ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ իջեցվել է․ սա երկրորդն է և էլի կլինեն»,-այսօրվա ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Բայց ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչեղություն ունեցող գործընթացներ են գեներացվում։ Խոսքս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին և նրան միացած կենդանի «բայրաքթարներին», որոնք շատ ավելի վտանգավոր են, քանի որ գետնի վրա են գործում»,- հավելեց նա։