«Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ». Ա. Հովհաննիսյան
«Պատերազմն այսօր և՛ կոնվենցիոնալ է, և՛ պարտիզանական, հյուսիսում և հարավում դասական համազորային մարտեր են, կենտրոնական ուղղությամբ՝ անկանոն դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր: Այդ խմբերը փորձում են տիրել կապուղիներին և կտրել մեր զորախմբերի մատակարարումը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ մեր զինուժը հարավում օգտագործում է տեղանքի բոլոր անցուղիները, քանի որ բնաշխարհը մեզ ծանոթ է, իսկ թշնամու հաջողությունները կապված են հարթավայրի հետ, որտեղ զրահատեխնիկայի և կենդանի ուժի մեծ խտությամբ հասել են մարտավարական հաջողության: «Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ՝ Որոտանի երկայնքով, նրանց դիվերսիոն խմբերը փորձել են խուսավարելով շրջանցել, բայց հետ են շպրտվել: Այս պահին ռազմաճակատն անցնում է Որոտան գետի երկայնքով»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18