Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի». խոսնակ

383
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 20:55
«Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի». խոսնակ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժման ինտենսիվ սեանս է անցնում, ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա շարք»,- ասաց Պողոսյանը: