Երևանի փողոցներից մեկը փակ կլինի 2 ամսով
796
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 05:10
![]() Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով: Այս մասին հայտում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. - Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
