Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Իրանը չի հանդուրժի իր սահմանների խախտումը»․ դեսպան

988
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 13:10
«Իրանը չի հանդուրժի իր սահմանների խախտումը»․ դեսպան

Թեհրանն ուշադիր հետևում է հակամարտության գոտում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմանների կամ տարածքի վրա, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Իրանը լրջորեն հետևում է երկրի սահմանամերձ շրջաններում ակտիվությանը, և այդ կապակցությամբ, անընդունելի է տարածաշրջանում հակամարտող կողմերից որևէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքի վրա, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց»,- ասել է Ջալալին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք հայտարարել ենք կողմերին, որ յուրաքանչյուր ոք, ով չի պահպանում այդ սկզբունքը, ամբողջությամբ մերժվելու է»,- ասել է դիվանագետը: