«Պուտինը ցանկանում է, որ հայկական կողմը կորցնի որոշ տարածքներ, հետո նոր նա միջամտի». Սասուն Քոսյան
Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տարածված Պուտինի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ հավասարակշռության հաստատումն է: Այնպես, որ ոչ մի կողմը չհաղթի, և երկու կողմն էլ շնորհակալ լինեն Պուտինին ու մնան նրանից կախված: Իսկ ավելի կոնկրետ, Պուտինը ցանկանում է, որ հայկական կողմը կորցնի որոշ տարածքներ, հետո նոր նա կմիջամտի և շփման գիծը կֆիքսվի որոշակի դիրքերում: Այսպիսով, մեր կորցրած հողերով նա լավություն է անում Ադրբեջանին, իսկ հետո երբ նա «կգա մեր փրկությանը», մեզ լավություն արած կլինի: Սա է վաղեմի կայսերական քաղաքականությունը, որը շարունակվում է այսօր: Դրանից խուսափելու համար մեզ մնում է միայն մի ելք՝ կիրառել մեր առավելագույն ուժերը մեր սեփական հնարավորություններով և թույլ չտալ տարածքային կորուստներ, մինչև թշնամին ուժասպառ լինի: Եվ երեկվա՝ վարչապետի կոչից հետո պարզ է, որ հենց այդ ուղղությամբ էլ փորձում ենք գնալ: Աստված մեզ օգնական»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18